Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել. ՀԺ
24-11-2020 17:33:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
Նա նշեց, որ Ղամբարյանը դիմում է ներկայացրել, սակայն այն դեռեւս չի հաստատվել։
Նշենք, որ Ղամբարյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 29-ին։ Ղամբարյանի ազատումը պետք է հաստատի վարչապետը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի ազատումից հետո պաշտոնից ազատման դիմում էր գրել նաեւ մյուս փոխնախարարը՝ Գաբրիել Բալայանը։