ԱՏՊԳ-ն կոչ է անում խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից


ԱՏՊԳ-ն կոչ է անում խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից

  • 24-11-2020 18:30:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների (քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:
 
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով:
 
«Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերեվարված անձանց վերադարձից հետո ևս այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն