Չեխիան Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100 հազար բժշկական դիմակ
և 43 հազար ձեռնոց:
Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:
Հայաստանում Չեխիայի դեսպանն ընդգծել է՝ իրենց երկիրը Կարմիր խաչի միջոցով ֆինանսական օգնություն է ցուցաբերել նաև Լեռնային Ղարաբաղին: Բեդրիխ Կոպեցկին՝ վստահեցրել է՝ հնարավորության սահմաններում կշարունակեն աջակցությունը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում