Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեկ տարում կրկնակի նվազել է


Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեկ տարում կրկնակի նվազել է

  • 25-11-2020 11:44:26   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 6,23%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 6,02%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում ՝ օգտատերերի 6,58%-ի սարքերում։
 
2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, և Ադրբեջանում ՝ 6,35%, իսկ 2019-ի երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է 12,48%, Վրաստանում ՝ 7,5% տոկոս, Ադրբեջանում՝ 12,16%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
 
Ամենաշատը 2020-ի հուլիս-սեպտեմբերին ֆիշերները գրոհել են Մոնղոլիայի (15,54%), Իսրայելի (15,24%) և Ֆրանսիայի (12,57%) օգտատերերին։
 
«Հակաֆիշինգ» համակարգը 2020-ի երրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու 103 060 725 փորձ, որը երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է գրեթե 3,2 միլիոնով։ Գրոհի ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է ընկերության լուծումների օգտատերերի ընդհանուր թվի 7,67%-ը՝ երկրորդ եռամսյակի 8,26%-ի դիմաց։ 
 
Փորձագետները նշում են, որ հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը ֆիշինգային ինտերնետ-կայքեր այցելությունը կանխելու գործուն պաշտպանական միջոց է։ Սակայն օգտատերերը նաև չպետք է կորցնեն զգոնությունը՝ արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Չէ որ կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ