Նոյեմբերի 24-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 40 դեպք


Նոյեմբերի 24-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 40 դեպք

  • 25-11-2020 12:40:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, անձի առևանգման, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծեծի և անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման 1 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն