Պարեկային ծառայությունում ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է


Պարեկային ծառայությունում ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է

  • 25-11-2020 12:20:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հայտարարությունը, որում նշված է՝
 
«Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020 թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 21-ը: Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության ստուգումներ և հարցազրույցներ են անցել այն դիմորդերը, ովքեր հարգելի պատճառներով հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ստուգումներին և հարցազրույցներին:
 
Այս պահի դրությամբ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), ֆիզիկական պատրաստականության ստուգումը և հարցազրույցի փուլը հաղթահարել են 917 դիմորդ: Այդուհանդերձ, 2 դիմորդ դեռևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու ֆիզիկական պատրաստականության ստուգմանը և հարցազրույցին, իսկ 13 դիմորդ՝ միայն հարցազրույցին՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ հարգելի պատճառներով: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ հարցազրույցը բարեհաջող հաղթահարած շատ դիմորդներ դեռևս չեն զորացրվել՝ ՀՀ ոստիկանության պետի 23.11.2020 թ. հրամանով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 5-ը։ Դրանից հետո միայն ընդունող հանձնաժողովի կողմից կամփոփվեն ընդունելության ընդհանուր արդյունքները և կհայտարարվեն մրցույթը հաղթահարած 770 դիմորդների տվյալները, ինչպես նաև դասընթացների մեկնարկի ժամկետը:
 
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.
 
ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ 010 770 981
 
ՀՀ արդարադատության նախարարություն՝ 010 594 178»:
Նոյյան տապան  -   Հասարակություն