Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ. նախագահը ցավակցել է

25-11-2020 15:30:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ, ցավակցություն է հղել նրա ընտանիքին և հարազատներին:
 
«Զավեն Սարգսյանն արվեստի մարդ էր իր էությամբ։ Լուսանկարչությունն ուղիղ ճանապարհով
նրան ներքաշեց արվեստի աշխարհ, որտեղ նա բախտ ունեցավ մտերմանալ նաև աշխարհահռչակ Փարաջանովի հետ՝ անմահացնելով հանճարի կյանքի ու գործունեության անկրկնելի պահերը:
 
Սերգեյ Փարաջանովի թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակույթի օջախներից է, հայ մշակույթի, այդ թվում՝ Փարաջանովի բազմազան ժառանգության հանրահռչակման կարևոր օղակներից մեկը։ Եվ դա՝ շնորհիվ ինչպես տաղանդավոր ռեժիսորի անձի, այնպես էլ նրա ժառանգության անխոնջ պահապանի՝ Զավեն Սարգսյանի ջանքերի ու նվիրվածության»,- մասնավորապես ասվում է նախագահի ցավակցական խոսքում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 188 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար