Իրանից Հայաստան է տեղափոխվել եղջերուների երրորդ խմբաքանակը

25-11-2020 15:20:00   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն
 


Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվեց եղջերուների երրորդ խմբաքանակը, հայտնում են ՇՄ նախարարությունից: 
 
Ծրագրով նախատեսված, 2018
-2020 թվականների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունից «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» է տեղափոխվել 14 առանձնյակ` երեք խմբաքանակով․
 
1. 2018 թվականի մարտին (երեք եղջերու)․
 
2. 2019 թվականի փետրվարին (հինգ եղջերու)․
 
3. 2020 թվականի նոյեմբերին (վեց եղջերու):
 
Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
 
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն ունեցել նաև է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
 
«Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնում կազմակերպիչներին՝ վերոնշյալ ծրագիրը բարեհաջող իրագործելու համար և վստահեցնում, որ հետագա աշխատանքները կկազմակերպվեն բարեխղճորեն և հավուր պատշաճի։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 189 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար