Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է


Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

  • 25-11-2020 15:40:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
 
Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն ճարտարապետական արժեք է։
 
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։
 
Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։
 
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում այս պահին ակտիվ ընթացքի մեջ է ևս 9 դպրոցի շինարարություն, առաջիկայում այս թիվը կրկին կավելանա։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն