Շնորհակալություն, Սկիո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար. Իտալիայում ՀՀ դեսպանություն


Շնորհակալություն, Սկիո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար. Իտալիայում ՀՀ դեսպանություն

  • 25-11-2020 15:45:13   | Իտալիա  |  Հասարակություն

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։
 
«Շնորհակալություն, Սկիո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,- ասված է դեսպանության հայտարարությունում։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն