Եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը Մոսկվայի ու Բաքվի կողմից

25-11-2020 16:45:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր Քարվաճառի շրջանը, ըստ եռակողմ համաձայնագրի, հանձնվել է Ադրբեջանին: Փակվել է Սոթք-Արցախ ճանապարհը, նույնիսկ դարպաս են դրել այդ ճանապարհին:
 


Այսպիսով, տեղի է ունեցել եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումը, ըստ որի՝ պետք է տեղի ունենա հաղորդակցությունների ապաշրջափակում, որի համար պատասխանատու են այն ստորագրած երեք կողմերը, տվյալ դեպքում՝ հայկական ուժերի դուրսբերումից հետո, Բաքուն եւ Մոսկվան: Սակայն, այդ ճանապարհի
անվտանգությունն ապահովելու փոխարեն նրանք փակել են այն:
 
ԲՀԿ պատգամավոր նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ գրել է, որ Հայրենիքի դարպասները փակվեցին: Նման բովանդակության գրառումներ են ցանցերում ու զլմ-ներում: ԲՀԿ խմբակցությունը պատրաստվո՞ւմ է որպես ՀՀ Ներկայացուցչական մարմնի երկրորդ ուժ դատապարտել այս կոպիտ խախտումը եւ դիմել Մոսկվային ու Բաքվին՝ ճանապարհն ապաշրջափակելու եւ ազատ ու անվտանգ հաղորդակցություն ապահովելու համար: Հայաստանի պետական մարմինները, այլ քաղաքական ուժերը, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվո՞ւմ են անել նույնը, ապոկալիպտիկ բնույթի գրառումներից ու հայտարարություններից ազատ ժամանակ: Թե՞ Հայրենիքի դարպասները բացելը ոչ մեկին չի հետաքրքրում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար