Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել

25-11-2020 15:05:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում այսօր հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
 
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ հիմնարկի վարչակազմի կողմից նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ։
 
Վերմիշյանը, հիշեցնենք, մեղադրվում է
5000 ԱՄՆ դոլար գումար եւ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք շինանյութ որպես կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝  նա խոստովանական ցուցմունք է տվել, սակայն պաշտպանի հավաստմամբ` իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
 
Վահագն Վերմիշյանը կալանավորված է 2020 թվականի փետրվարի 10-ից։ Նա պահվում է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։
 
Դեպքից օրեր անց՝ փետրվարի 27-ին, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որին նշանակվել էր 2019 թվականի մարտի 21-ին: 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար