Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն


Փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ն են պարգեւավճար ստացել. նրանք վիրավորումներ ունեն

  • 26-11-2020 13:07:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
 
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
 
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն