Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել


Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

  • 26-11-2020 14:28:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Բունիաթյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։ Համապատասխան որոշմաբ մեջ ասվում է.
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`  Գայանե Վոլոդյայի Բունիաթյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի (06-Գ26-21.5-Ղ2-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն