Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է․ ՏԿԵՆ


Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է․ ՏԿԵՆ

  • 26-11-2020 15:03:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը. Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:
 
«Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել է ճանապարհի կահավորում։ Վերանորոգվել են նաև հատող ճանապարհների մուտքերը։
 
 Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն