Զինվորների առաջ բոլորիս պարտքն է՝ անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար

26-11-2020 15:30:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետ
և մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
 
Նախարարն անդրադարձել է նաև իր գործունեությանը, Այվազյանն ասել է. «Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է՝ անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:
 
Հարցին՝ որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարը մեկնաբանել է. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 204 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար