ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

26-11-2020 17:43:32   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են՝ իրականացվում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։
 
Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը
շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։
 
«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը, և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը:
 
Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը։
 
Շնորհակալություն
https://docs.google.com/.../1FAIpQLScQNW2AAUf.../viewform...»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար