ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում


ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

  • 26-11-2020 17:43:32   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են՝ իրականացվում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։
 
Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։
 
«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը, և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը:
 
Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը։
 
Շնորհակալություն
https://docs.google.com/.../1FAIpQLScQNW2AAUf.../viewform...»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play