ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալի բեռների փոխադրումը

27-11-2020 10:30:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը:
 
Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը
(170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան:
 
ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է, մասնավորապես, բեռնաթափման համար հարթակի և պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը և այլն:
 
Ընկերությունը նման «բարդ», ոչ գաբարիտային և ծանրաքարշ բեռների փոխադրման մեծ փորձ ունի: 2019 թվականին Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց և իրականացրեց ցեմենտի արդյունաբերության համար չափազանց մեծ սարքավորումների միջազգային մուլտիմոդալ փոխադրում:
 
«ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի և ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում»,- ասում է ընկերության ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը:- Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում՝ մուլտիմոդալ ձևաչափով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար