Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

27-11-2020 11:26:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնումը:
 


Քաղաքի էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: Վերականգնվել է քաղաքի էլեկտրակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
Ռուսաստանի ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները ուսումնասիրել
են պայթուցիկ նյութերի առկայության վերացման աշխատանքների վայրերը, ներառյալ՝ երկու դպրոցների շենքերը, որոնցում ուսումնական գործընթացը կվերսկսվի առաջիկայում:
 
Ավելի վաղ վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ հաստատվել ճանապարհային երթեւեկությունը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին Ստեփանակերտ քաղաքում հանրային ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման գործում:
 
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման ռեժիմը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար