Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը

27-11-2020 13:40:07   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը, հրաժարվել է նաև Երևանի ավագանու անդամի մանդատից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 


«Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու»,- գրել է Պապիկյանը:
 
Մեսրոպ Պապիկյանը նշել է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել է անել հնարավորը` իր լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 285 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար