Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին


Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին

  • 27-11-2020 14:41:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստեփանակերտից հերքել են այն տեղեկությունը, որ Շուշիի մերձակայքում երկու կողմից հայտնաբերվել են 2 հազար զինծառայողների դիեր:
 
Sputnik. Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։
 
«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։
 
Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։
 
Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:
 
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը