119 միլիոն 180 հազար դրամի տեխնիկա՝ Սյունիքի մարզին

27-11-2020 19:49:36   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար
դրամի գյուղատնտեսական տեխնիկա։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
 
Կապանը մասնավորապես ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։
 
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի՝ հինգ տոկոս համաֆինասավորմամբ։119 միլիոն 180 հազար դրամի տեխնիկա՝ Սյունիքի մարզին
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
 
Կապանը մասնավորապես ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։
 
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի՝ հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար