Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը

28-11-2020 10:33:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։
 


Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են
2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:
 
Երկրորդ դասարանցիների ձեմռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:
 
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
 
Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար