Հոկտեմբերի առաջի կեսին գործընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ, տաք հետքերով փաստեր հավաքագրելու։
Պարբերաբար հայտնվում էինք ռմբակոծության տակ, բայց "դիմանալու էր"։
Մարտունի քաղաքում մի քանի ժամ մնացինք մի աննկարագրելի ու անվերջանալի ռմբակոծության տակ։
Համոզված էի, որ ողջ չենք մնա։
Ինչ վերապրեցինք ու ոնց վերադարձանք, գիտենք միյան մենք։
Նոյեմբերին կրկին մեկնեցինք Արցախ, աշխատանքները շարունակելու։
Այն ինչ տեսանք, հնարավոր չի փոխանցել բառերով։
Չկան աշխարհում տենց խոսքեր, որ կարողանաս պատմել տեսածդ, չկա էդքան արցունք, որ լացես, չկա էդ դեղը, որ գոնե մի քիչ կթեթևացնի հոգեկանից ֆիզիկական մակարդակի անցած ցավը։
Էսքան բան չէի գրի, եթե չլիներ էրեկվա դեպքը։
Տաքսու վարորդը ասեց, որ չի կարող ինձ տուն տանել նոյւն ճանապարհով, որովհետև "սև ուրբաթ ա" ա ու բոլոր մոլերի մոտ խցանում ա ???!!!!!