Հոկտեմբերին ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն եղել․ պարզաբանում

28-11-2020 13:18:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է պետական հիմնարկներում, մասնավորապես, ֆինանսների նախարարությունում աշխատավարձի (ներառյալ՝ պարգև
ավճարների) տրամադրման կարգի մանրամասները։
 
Հաշվի առնելով պետական մարմինների աշխատակիցների վարձատրության բաղկացուցիչ՝ պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումները և, մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) աշխատողներին վճարված պարգևատրումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում տեղ գտած գնահատականները և նպատակ ունենալով կանխելու հնարավոր շահարկումները՝ ստորև ներկայացվում են նախ՝ Նախարարության վերաբերելի տեղեկատվությունը, իսկ հետո նաև, առհասարակ, պետական մարմինների աշխատակիցների վարձատրության իրավակարգավորումները, արձանագրված խնդիրները, լուծման նախանշված ուղիները և հիմնական ցուցանիշները։
 
ՀՀ ֆինանսների նախարարություն․
 
Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով նախարարությանը վերապահված գործառույթների (այդ թվում՝ ռազմական գործողությունների ֆինանսական ապահովման նպատակով հրատապ ծախսերի կատարման կազմակերպում) շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքի համար
նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել: Ս․թ․ հոկտեմբերին, ինչպես նախկինում տեղեկացվել է, Նախարարության աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։
 
Ծանրաբեռնվածության, ըստ էության, կրկնապատկման պայմաններում հոկտեմբեր ամսվա համար Նախարարության աշխատակիցները ստացել են տասնամյակներով ձևավորված, ուստի նաև իրավաչափորեն ակնկալվող վարձատրության չափի, որն իր մեջ ներառում է նաև պարգևատրման գումարը՝ միայն մի մասը (միայն հիմնական աշխատավարձը) և այդ նույն ժամանակ անտրտունջ կատարել են իրենց պարտականությունները ճիշտ այնպես, ինչպես հարիր է համախմբման կոչին արձագանքած հասարակության յուրաքանչյուր անդամին: Այս տեսակետից հասարակությունը պառակտելու՝ հայրենասերների և պակաս հայրենասերների բաժանելուն ուղղված փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև ռազմական դրության ժամանակահատվածում ֆինանսների նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակիցը.
 
ռազմական գործողությունների առաջին օրվանից ընդհանուր զորահավաքի շրջանակում զորակոչվել և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, կամ
գործառութային պարտականությունների կատարման տեսակետից օբյեկտիվորեն գնահատելով իր՝ պետական մարմնում ծառայությունը շարունակելու անհրաժեշտության աստիճանը, սահմանված կարգով կամավորագրվել է՝ պատրաստ լինելով համալրել ՀՀ զինված ուժերի շարքերը, կամ
չտրվելով զգազմունքային պոռթկումներին և Հայրենիքին ծառայությունով առավելագույն նպաստ բերելու վերաբերյալ հավասարակշռված դատողության արդյունքում, շարունակել է ծանր ժամանակներում բարեխղճորեն կատարել ոչ միայն իր ընթացիկ պարտականությունները, այլև աշխատել է կրկնակի ծանրաբեռնվածությամբ։
Հետևաբար, պետական մարմնում աշխատանքը և դրա համար վարձատրությունը շահարկելով՝ որպես հասարակական պարսավանքի առարկա ներկայացնելու ուղղությամբ փորձերն ապարդյուն են։ Ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունք, Հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայություն պետք է գնահատվի համարժեքորեն և միանշանակորեն արժանանա հարգանքի։
 
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պարգևատրումների տրամադրումը զուգորդվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից նվիրաբերությունների ստացմամբ, ուստի և ավելորդ շռայլություն է, ապա հարկ է նկատի ունենալ, որ տնտեսական անկման սպասմամբ պայմանավորված պետական բյուջեի ծախսերի կրճատման հարց չի քննարկվել, իսկ հանգանակությունները հիմնադրամին օրենքով չէին կարող կատարվել պետական բյուջեից, մինչդեռ քաղաքացիները, որոնց թվում են նաև Նախարարության աշխատակիցները, կարող էին և փաստացի կատարել են փոխանցումներ հիմնադրամին՝ իրենց վաստակած եկամուտներից:
 
Ներկայացվածը պարզաբանենք 2020 թվականի բյուջեի հաշվարկային ցուցանիշներով կամ, ինչպես ընդունված է ասել՝ թվերով: Ֆինանսների նախարարության կանոնադրական գործառույթների իրականացման համար սահմանված է 522 հաստիքային միավոր։ Ստորև աղյուսակում ներկայացված են Նախարարության աշխատանքի վարձատրությանը վերաբերելի ցուցանիշները։
 
Մանրամասները՝ այստեղ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 428 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար