ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն


ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն

  • 28-11-2020 14:35:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասին հաշվետվություն:
 
Այն ներառում է 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:
 
«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
 
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- հայտնում է նախարարությունը։
 
 1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 4 945 270 160
 2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 705 948 100
 3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 954 504 059
 4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393 021 823
 5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 982 327 805
 6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2 446 097 104
 7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 3 362 427 040
 8 Բժշկական կենտրոնների վերանորոգում 981 716 259
 9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 397 088 237
  Հանրագումար 15 168 400 586
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play