ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի


ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

  • 28-11-2020 14:26:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
 
Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:
 
Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն