ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է


ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է

  • 30-11-2020 10:35:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
 
Դիլիջանի, Գորիսի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն