Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի

  • 30-11-2020 16:34:28   | Հայաստան  |  Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը  դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Էլեն Սահակյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Սահակյանը: Համերգը վարելու է Օլյա Նուրիջանյանը:
 
Հնչելու են Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Միջոցառումն իրականացվելու է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ