Զարեհ Սինանյանը հանդիպել է ստարտափերների հետ


Զարեհ Սինանյանը հանդիպել է ստարտափերների հետ

  • 30-11-2020 16:50:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
GovTech ծրագրի աքսելերացիոն փուլի շրջանակում եզրափակիչ անցած ստարտափները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեխնոլոգիական լուծումները, վերջին թարմացումները և արձագանքներ ստացան մեր գրասենյակից՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: 
 
«Մասնակցում էին Into.thetech, TeachSurfing, MyRoomy և HyeR ստարտափները, որոնք սեպտեմբերին հաջողությամբ անցել են «GovTech» բութքեմփը և սկսել աշխատել իրենց լուծումների զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց ստարտափերներին, այնուհետ մասնակիցներն առավել մանրամասն անդրադարձան իրենց նախագծերին և ծանոթացան մեր գրասենյակի առաջնահերթություններին:
 
Աքսելերացիոն փուլը կտևի 2 ամիս, որի ընթացքում մեր թիմը և մենթորները կաջակցեն ստարտափներին՝ կատարելագործել իրենց բիզնեսը և բարելավել մրցակցային դիրքը մինչ վերջնական փիչը»,- ասված է հարղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն