Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը


Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը

  • 30-11-2020 17:35:43   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու առաջարակություն է ներկայացվել։
 
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարել, քանի որ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով։
 
Առաջարկվում է այն վերածել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով եւ շտապ օգնության ծառայությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play