«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը


«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը

  • 30-11-2020 17:59:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը։ Հարցի քննարկումն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
 
Դավիթ Ռոբերտի Նահապետյանը 2019թ. դեկտեմբերից զբաղեցնում է Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար-գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:
 
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցը կքննարկի դեկտեմբերի 1-ի նիստում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն