Դեկտեմբերի 7-ից ուսհաստատություններում չեն գործի կորոնավիրուսի ուղեցույցի սահմանափակումները՝ մեկ բացառությամբ
01-12-2020 11:15:43 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար
դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։
Ըստ շրջաբերականի, չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի:
Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում