Մահացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը


Մահացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը

  • 01-12-2020 11:38:44   | Հայաստան  |  Հասարակություն

 
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ մահացել է թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը։
 
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տաղանդավոր դերասան Սեյրան Մկրտչյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի հարազատներին ու ընկերներին։
 
Մենք շնորհակալ ենք Քեզ...
 
Քո արվեստի և մարդ տեսակի պակասը շատ ենք զգալու...
 
Աստված հոգիդ պահի լույսերի և խաղաղության մեջ...
 
Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է թատրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն