Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյան

01-12-2020 13:30:18   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
 


Երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հունան Պողոսյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, 
 
Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020 թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020 թ․ նշածս միանշանակ և անբեկանելի որոշումը։
 
Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքին և սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին, որոնց հետ աշխատել եմ,
հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխատակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաև՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթև, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, թե՛ Արցախի համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։
 
Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու Արցախի հոգսերը թեթևացնելու համար։ Շնորհակալ եմ Արցախի մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ Հայրենիքի զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ։
 
Խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առաջ։ Փա՛ռք մեր հերոսներին ու նրանց ծնողներին։
 
Աստված պահապա՛ն բոլորիս։
 
Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչև կառավարության համապատասխան որոշումը։
 
Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել և պաշտպանել այն»։
 
 
 
 
 
 
 
 
գեներալ։   Խոնարհվում
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար