ՀՖՖ նախագահը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

01-12-2020 14:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ: Հանդիմանը ներկա էր նաև Դենիս Ջորկաեֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:
 
Հանդիպման ընթացքում
Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:
 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:
 
Յուրի Ջորկաեֆը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար