Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:
«Տեղեկացնում ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասվածէ հաղորդագրությունում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն