Երևանում ևս մեկ դպրոց կկառուցվի՝ նախատեսված 450 աշակերտի համար

01-12-2020 15:51:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ Կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
 
Դպրոցը գտնվում է
Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային պայմանները այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովման գործընթացն այդ տարածքում, ուստի որոշվել է շենքը հիմնովին քանդել և կառուցել նորը։
 
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ։
 
Երևանի 116-րդ դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար դրամ, որից 16,7%-ը հատկացվել է ՀՀ Կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։ Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար