ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ
01-12-2020 16:24:03 | | Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առաջին հեռախոսազրույցն են ունեցել, որի շրջանակում քննարկվել են Վաշինգտոնի ու միջազգային կառույցի
հարաբերությունների ամրապնդման թեման: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հաղորդագրությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Գլխավոր քարտուղարն ուրախ էր շփվել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել է սկզբունքային կարևոր դերակատարումը, որն ունի ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջև սերտ գործակցության ամրապնդումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում