ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակիցներ աշխատանքային պայմանագրեր են ստորագրել

01-12-2020 16:30:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է «SAS BASE» ծրագրավորման անվճար
դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը: Գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10֊ը, նրանցից 4֊ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունում, մի քանիսն էլ ուսումնասիրում են առաջարկներ այլ ընկերություններից: 
 
Նոյեմբերի 30֊ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել ավարտական քննությունը հանձնած 10 մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, ողջունել
է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու և նրանցից 4֊ին՝ նաև աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նա շնորհակալություն է հայտնել «Դը Գուրուս» (The Gurus) ընկերության աշխատակազմին դասընթացը լավագույնս անցկացնելու և գերազանց առաջադիմություն ունեցող մասնակիցներին՝ ընկերությունում աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար: Իր խոսքում, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է տեխնոլոգիական կրթության և պետություն֊մասնավոր հատված համագործակցության կարևորության մասին:
 
«Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունն արդեն իսկ ընդունում է երկրորդ փուլի մասնակիցների հայտերը. դասընթացները շուտով մեկնարկելու են: Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև 2020 թվականի հուլիսին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, ընկերությունն իրականացնելու է «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: 
 
 «Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։  
 
«SAS Base» ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/sas-base?fbclid=IwAR2OWK5CbbWVz7llIbllOPht1OyAUE_6gRAwrlSyh-7tibLl0WQSiOPRXYs :
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար