Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով


Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով

  • 01-12-2020 16:36:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
 
«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել է  խորհրդարանում:
 
Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակn, ընդհանուր առմամբ, լավ է, սակայն որոշակի խնդիրներ դեռևս կան, գտնվում է վերականգնման փուլում:
 
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների:
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play