Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի
01-12-2020 17:20:23 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 փախստական՝ ընդհանուր թիվը հասցնելով 26 հազարի:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է նա:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում