Իմ երեխեն մեր հողը գրկեց, ես ո՞նց կարող եմ իմ Կապանը թողնեմ, դուրս գամ. հերոսի մայր. Аraratnews.am


Իմ երեխեն մեր հողը գրկեց, ես ո՞նց կարող եմ իմ Կապանը թողնեմ, դուրս գամ. հերոսի մայր. Аraratnews.am

  • 01-12-2020 17:55:29   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Երեկ մարդիկ խուճապի մեջ էին, քանի որ կարծում էին, որ օդանավակայանը ադրբեջանցիները պետք է վերցնեին, բայց, փառք Աստծո, չեն վերցրել»:
 
Аraratnews.am-ի հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող տեղեկությունները, որ կապանցիները ցանկանում են վաճառել իրենց տները եւ հեռանալ քաղաքից, ասաց Կապանի բնակիչ, Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանի մայր տիկին Նունե Աթաջանյանը, նշելով, որ ինքն էլ է համացանցից իմացել այդ մասին։ «Այս պահի դրությամբ Կապանում խուճապ չկա»,- վստահեցրեց նա։ Իսկ ինքը երբեք չի թողնի Կապանը. «Ես տեղ չունեմ գնալու: Իմ երեխեն մեր հողը գրկեց, ես ո՞նց կարող եմ իմ Կապանը թողնեմ, դուրս գամ»:
 
Ներկայացնելով Կապանի սահմաններին տիրող իրավիճակը՝ տիկին Նունեն հայտնեց, որ հիմա մեր սահմաններին, գյուղարանքներում կամավորականներ են կանգնած: «Իրենք իրենց կամքով գնացել են, խրամատ փորել, կանգնել են ու մեզ պաշտպանում են»,-  պատմում է տիկին Նունեն: «Տղերքը տեսնում են թշնամուն: Ադրբեջանցիները մերոնց կանչում են` քիրվա, արի չայ խմենք»,- շարունակում է հերոսի մայրը, ապա մտահոգ հավելում, որ Կապանից Երեւան հասնելն էլ բավականին բարդացել է։ «Արդեն Երևան գալու համար Գորիսով ճանապարհ չկա, պետք է Սիսիանի գյուղերով մտնենք, որպեսզի մայրաքաղաք հասնենք»,- ասաց Կապանի բնակչուհին: «Բայց դե, եթե պիտի լինենք սահմանամերձ գոտի, ուրեմն` պիտի լինենք,- հպարտորեն հավելեց հերոսի մայրն ընդգծելով.- Մենք ուժեղ ժողովուրդ ենք, սյունեցիները ուժեղ են...»: 
 
Հայկ Մագոյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play