Աջափնյակում առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակները փոխարինվում են նորերով


Աջափնյակում առաջնահերթ փոխարինման ենթակա վերելակները փոխարինվում են նորերով

  • 01-12-2020 18:12:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի 2020 թ. ծրագրով Աջափնյակում շարունակվում է բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի Ֆեյսբուքի էջից
 
Վարչական շրջանում ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված 36 նոր վերելակից 8-ի տեղադրման աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են 3-ի փոխարինման աշխատանքները։ Նոր վերելակներ են տեղադրվել հետևյալ հասցեներում՝
 
Լենինգրադյան 52 շենք, 1-ին մուտք
 
Շինարարների 10/1 շենք, 1-ին և 2-րդ մուտք
 
Շինարարների 15/1 շենք, 1-ին և 2-դ մուտք
 
Արզումանյան 32 շենք
 
16 թաղամաս 44 շենք
 
Շիրազի 40 շենք
 
Ընթացքի մեջ`
 
Լենինգրադյան 52 շենք, 2-րդ մուտք
 
Շինարարների 15/2 շենք, 1-ին մուտք
 
Մազմանյան 4 շենք
 
Տեղեկացնենք, որ 2019 թ․ Աջափնյակում փոխարինվել էր 2 վերելակ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն