Անհետ կորած զինվորների ծնողներին Պն-ից խնդրել են սպասել ևս երկու օր

01-12-2020 18:36:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության շենքի առջև էին, հանդիպում էին պահանջում նախարարի հետ։ 
 


Զինծառայողներին հանդիպեց նախարարության ներկայացուցիչը, տեղեկացրեց, որ զբաղվում են խնդրով և 2 օրվա ընթացքում պատասխաններ կտան։ Ծնողները տեղեկացրեցին, որ կսպասեն։
 
«Մենք կսպասենք մինչև վաղը չէ մյուս
օրը ու արդեն ինձ թվում է մենք հաստատ պատասխան կունենանք ու բողոքելու տեղ չենք ունենա»,- նշեց ծնողներից մեկը։
 
Ծնողները նույնիսկ չեն բարձրաձայնել այն հարցը, թե ինչու՞ նախարարի հետ հանդիպում տեղի չունեցավ։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները երկու շաբաթ է պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել ու վերադարձնել իրենց զավակներին, սակայն հստակ պատասխան որևէ գերատեսչությունից չեն ստացել։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար