Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան


Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

  • 02-12-2020 09:55:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դեկտեմբեր ամիսը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնո(թագիրն ու ամսվա եղանակի կանխատեսումը: 
 
Մասնավորապես, Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8-ից +10, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10-ից -13: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն