Արցախ,Հայաստան և Հայոց Ցեղասպանությունը. Ղարաբաղ և Մեծն Բրիտանիա

02-12-2020 14:41:02   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 

Արցախ

Արցախ, որ 14-րդ դարից սկսած ճանչվել է նաև որպես Ղարաբաղ, (թրք. «սև այգի») Հայստանի անբաժանելի մասն է կազմել 2,700 տարի նախքան 1918թ.ին գոյության կոչված Ադերբեյջանը, իսկ առաջին թրքական ցեղերի Կովկաս և Հայաստան արշավանքից 10 դար առաջ։

 

Առաջին անգամ «Արցախ» անունը հիշատակվել է Ուրարտուի թագավոր Սարդուր Բ.ի (764-735) սեպագիր արձանագրություններում։ Սարդուր Բ.ը  որդին էր Արգիշտի Ա.ի, որը կառուցեց էրեբունի (Երևան) բերդաքաղաքը 782թ.ին ։

 

Որպես Հայաստանի մաս՝ Արցախը հիշատակվել է  բազմաթիվ օտար և հայ պատմիչների և աշխարհագրագետների աշխատություններում, ինչպես Ստրաբոնի, Պլինիոս Ավագի , Պլուտարքոսի և ուրիշների։ Ստրաբոնը Արցախը համարել է  Հայաստանի այն «շրջանը, որ համբավավոր է իր ձիավորներով (հեձելազորքով)»։

 

Ե. Դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը իր «Հայոց Պատմություն» գրքում  գրում  է,  թե  Արցախը  ինչպիսի  հերոսական դիմադրություն է ցուցաբերել, երբ 387-ին Սասանյան Պարսկաստանը արշավել է  Հայաստան։

 

Է. Դարի գիտնական Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույց»ում հաստատում է որ Արցախը Հայաստանի 15 նահանգներից մեկն է։

 

Հայաց Տիգրան Մեծ թագավորը Արցախում կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։ Հնագետները հաստատել են որ քաղաքը կառուցվել է Ա. դարում (մ.թ. ա.) և իր գոյությունը պահպանել՝ մինչև ԺԴ դար։

 

Հայաստան

Հայաստանը ունի հին պատմություն, բայց ես անդրադառնալու եմ միայն քրիստոնյա շրջանի պատմական կարևոր դեպքերին։

 

301թ.ին Հայաստան առաջին երկիրը հանդիսացավ որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոնք։

 

387-ինՀայաստանը բաժնվեց Սասանյան Պարսկստանի և Հռոմեական Կայսրության միջև։ Արևյլյան Հայաստանը, ներառյալ Արցախը, բաժին դարձավ  Պարսկաստանի,  իսկ Արևմտեան Հայաստանը՝ Հռոմեական Կայսրության։

 

 

 

 

 

 

 

 

Հայերը զրադաշտական դարձնելու Պարսկաստանի բոլոր փորձերը ձախողվեցին։ Քրիստոնեության պաշտպանության համար մղված առաջին ճակատամարտը, որը պատմության մեջ ծանոթ է որպես «Վարդանանց Պատերազմ»,  տեղի ունեցավ 451թ.ին , Պարսկաստանի և Հայստանի միջև ։

 

Է. Դարում արաբները գրավեցին Պարսկաստանն ու Հայաստանը։ Համեմատաբար կարճ ժամանակում, արաբներին հաջողվեց մահմետականություւնը պարտադրել պարսիկներին, բայց նույնը Հայստանում  իրագործելու նրանց բոլոր ջանքերը՝ ձախողվեցին։

 

Թ. Դարում Հայաստանում հիմնվեց Բագրատունիների թագավորությունը, որը գոյատեվեց մինչև ԺԱ. դար, երբ Սելջուգները գրավեցին Հայստանը։ Սելջուգյան արշվանքներին հաջորդեցին թաթարական, մոնկոլական, թուրքմենական և հուսկ՝ Օսմանյան թուրքերի (բոլորն էլ թրքական ցեղեր) արշավանքները, որոնք քար ու քանդ արին երկիրը։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց Հայրենիքը  և հաստատվեցին Բյոււզանդական Կայսրության տարբեր շրջաններում։

 

1198-ին, Միջեկրական Ծովի արևելյան մասում  հիմնվեց Հայոց Կիլիկյան Թագավորությունը, որը կործանվեց Մեմլուքյան արշավանքների հետեւանքով, 1375-ին։

 

Հայաստան հաճախ բաժանվել է մեծ պետությունների միջև, ինչպես Հռոմեական Կայսրության և Պարսկաստանի (1-3 դար), Բյուզանդական Կայսրության և Պարսկաստանի (4-7 դար), Արաբների և Բյուզանդական Կայսրության (7-9 դար), որի հետեվանքով Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անուններն են  առաջացել։

 

ԺԶ. Դարի սկիզբից Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի (Արևելյան Հայաստան) և Օսմանյան Կայսրության (Արևմտյան Հայաստան) միջև։

 

Թուրքերի նպատակն է եղել  իրենց կայսրույթյան սահմանները ընդարձակել դեպի արևելք, իսկ պարսիկները ձգտել են  իրենց իշխանությունը տարածել դէպի արևմուտք։ Այս մրցակցության պատճառով 16-18 դարերում Պարսկաստանն ու Օսմանյան Կայսրությունը բազմաթիվ պատերազմներ են մղել ամբողջական Հայաստանին տիրանալու համար։ Հարատև պատերազներից  հոգնած՝ նրանք Հայաստանը բաժանեցին իրար միջև։ Արևլյան Հայաստանը, որը պատմական Հայաստանի 10% է  ներկայացնում, բաժին ընկավ Պարսկաստանին, իսկ մնացյալ 90%ը, Արևմտյան Հայաստանը, ենթարկվեց Օսմանյան կայսրության։

Պարսկա-թրքական երկարատև պատերազմում (1603-1618 ) պարսիկները պարտության մատնեցին թուրքերին և Արևելյան Հայաստանը վերջնականապես կցեցին  Պարսկաստանին։ Պատերազմի ավարտին Շահ Աբբասը  շուրջ 500,000 հայեր բռնագաղթով  բերեց Պարսկաստան և բնակեցրեց Իսֆահան նահանգի Նոր Ջուղա կոչված շրջանում, որի հետեւանքով կազմոավորվեց  պարսկահայ գաղութը։

 

Ռուս-պարսկական պատերազմների ավարտին, 1813թ. Գուլիստանի և1828թ.

Թուրքմենչայի դաշնագրերով Արևելյան Հայաստանը կցվեցեց Ցարական Ռուսաստաին։ Այդ թվականից՝ Արևելյան Հայաստանի բնակչությունը ապրեց համեմատաբար խաղաղ կյանք, զերծ հալածանքներից և կոտորածներից։  Նույնը կարելի չէր  ասել Արևմտյան Հայաստանի համար, որը շարունակեց տառապել Օսմանյան լծի տակ։

 

ԺԹ. դարում Ռուսաստանը մի շարք հաղթանակներ տարեց Պարսկաստանի և Թուրքիայի դեմ, որի հետեւանքով 1888թ.ին, Ռուսական Կայսրության  մաս կազմեցին  Վրաստանի մեծ մասը, Արևելյան Հայաստանը, Կովկասի այն  շրջանը, որ 1918թ.ին «մկրտվեց» որպես Ադրբեյջան։ Անդրկովկասը այդ ժամանակաշրջանում նման էր տարբեր ժողովուրդներից բաղկացած մոզայիկի. վարացիները՝ հյուսիսում  և արևմուտքում, հայերը՝ գրեթե ամեն տեղ մահմետական և թրքական ցեղերի  հետ, որոնք  ռուսերի կողմից ճանաչված էին որպես  «կովկասյան թաթարներ»։

 

Դժբախտաբար, ԺԹ. դարում, ինչպես նաև Ա. Աշխարհամարտից անմիջապես հետո, Բրիտանական Կայսրությունը  որդեգրեց որդեգրեց թրքամետ արտաքին քաղաքականություն։ Այդ էր պատճառը, երբ Ցարական բանակը 1877–78 Ռուս-թրքական պատերազմում պատրաստվում էր Իսթանբուլը գրավել, Մեծն Բրիտանիան պահանջեց որ Ռուսաստանը վերջ տա պատերազին, որը ավարտվեց  

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ.Մարտին ստորագրված Սանսթեֆանոյի պայմանագրով։ Որոշվեց պայմանագիրը քննարկել և վավերացնել  Բերլինի Վեհաժողովում, որը գումարվեց Հունիս-Հուլիս 1878թ.ին, մասնակցությամբ եվրոպական մեծ  պետությունների։ Մի շարք հոդվածներ փոփոխության ենթարկելուց հետո, Վեհաժողովը վավերացրեց և պայմանագիրը վերանվանվեց «Բերլինի Դաշնագիր»։

 

Ըստ Սանսթեֆանոյի դաշնագրի 16-րդ հոդվածին, Օսմանյան պետությունը հանձն էր առնում բարենորոգումներ կատարել հայկական նահանգներում։ Մեծն Բրիտանիան առաջարկեց 16-րդ հոդվածը փոխարինել 61-րդ հոդուածով, պատճառաբանելով որ ավելի կարևոր խնդիրներ կային քննարկելու, քան հայկական նահանգներում «բարենորոգումներ կատարելու հարցը...։»

 

Ավելորդ է նշել որ Վեհաժողովը փակվեց նախքան 61-րդ հոդվածի քննարկումը...։

 

Վստահ եմ,  բոլորս հիշում ենք  Խրիմյան Հայրիկի «Թուղթե Շերեփի» հանրածանոթ պատմությունը...։

 

Սանսթեֆանոյի դաշնագրում  կային մի շարք  ուրիշ կարևոր հոդվածներ, ինչպես Բուլղարիայի անկախության հարցը, որը պայմանագրից հանվեց այն պատճառաբանությամբ որ Բուլղարիան կարող էր  դառնալ Ռուսաստանի արբանյակներից մեկը վտանգ  սպառնալով Թուրքիային և  Անգլիայի  շահերին Արևելեան Միջեկրականում ։

 

Մեծն Բրիտանիան ի՞նչպէս  վարձատրվեց  իր հակահայ  արարքի համար։

 

Ընթերցողը վստահ եմ այդ հարցումի պատասխանը կգտնի ընթերցելով ստորև մեջբերված գրություն.

«Ըստ 4 Հունիս 1878ի Մեծն Բրիտանիայի և Օսմանյան Կայսրության միջև ստորագրված  Կիպրոսի գաղտնի համաձայնագրին,  Կիպրոսը  կառավարելու լիազորությյունը փոխանցվում էր Մեծն Բրիտանիային, որի դիմաց Անգլիան հանձն էր առնում  Օսմանյան Կայսրության շահերը պաշտպանել Բերլինի Վեհաժողովում։ Այս համաձայնագիրը արդյունքն է այն գաղտնի բանակցությունների, որոնք տեղի ունեցան  1878-ի սկիզբը։»

 

 

Ա. Աշխարհամարտը և Հայոց Ցեղասպանությունը

Դեռ Սուլթան Աբտուլ Համիտի գահակալութեյան տարիներից (876-1909),  Թուրքիան ծրագրել էր պատեհ առիթով ոչնչացնել Օսմանյան Կայսրությում  ապրող հայերին և մյուս քրիստոնիա ժողովրդներին։ Ա. Աշխարհամարտը ստեղծեց այդ պատեհությունը և Թուրքիան իրագործեց Հայոց Ցեղասպանության իր կանխամտածված ծրագիրը։ Օսմանյան Կայսրությունում ապրող շուրջ երկու միլիոն հայերից  1,500,000 տղամարդիկ, կանայք և երեխաներ, հարյուր հազարավոր հույների և ասորիների հետ՝ սպանվեցին  կամ սովամահ եղան սիրյական  անապատներում  թրքական կառավարության հրամանով։

 

Ուիսթոն Չըրչիլի համաձայն,

«1915-ին, թրքական կառավարությունը սկսեց և անգթորեն իրագործեց հայերի տխրահռչակ ընդհանուր տեղահանությունն ու կոտորածները Փոքր Ասիայում։ 300,000-400,000 տղամարդիկ, կանայք և երեխաներ ապաստան գտան ռուսական հողամասերում, ուրիշներ՝ Պարսկաստանում և Միջագետքում, բայց ցեղին մաքրագործումը Փոքր Ասիայում այնքան ամբողջական էր, որքան նման տարողությամբ լայնածավալ մի արարք  կարող էր լինել։ Ամենաջնջին կասկածն անգամ չկա, որ այս ոճիրը ծրագրվել էր և գործադրվել՝ քաղաքական նպատակներով։ Առիթը  ստեղծվել էր թրքական հողը մաքրելու քրիստոնեա մի ցեղից։»

The World Crisis, vol. 5, "The Aftermath"(New York: Charles Scribner's Sons, 1929).

 

 

 

Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը կատարվածը որակեցին «մարդկության դեմ ոճիր»  և խոստացան պատժել ոճրագործը։

 

Մեծն Բրիտանիան ո'չ միայն չպատճեց Թուրքիային, այլ նաև՝ ի տարբերություն Ֆրանսիայի և Ռուսաստանի, մինչև օրս  մերժում է ճանչել  Հայոց Ցեղասպանույունը...։

 

ի՞նչ էր Հայոց Ցեղասպանության դրդապատճառը ։

 

Թուրքիան համոզուած էր որ Հայստանը, մի շարք ուրիշ երկիրների կարգին, ուշ կամ կանուխ անխուսափելիորեն տիրանալու էր իր  անկախության, որի հետևանքով 300,000 ք.մ. տարածությամբ քրիստոնիա ուժեղ մի երկիր՝ պատճառ էր դառնալու, որպեսզի անդամալուծվեր  Թուրքիան և գերեզմանվեր  Իթանբուլից  մինչև Չինաստան երկարող տարածաշրջանի թրքական ցեղերի միացումով համաթրքական մի կայսրություն հիմնելու նրա ծրագիրը։ Վերոյիշյալ վտանգին միանգամ ընդմիշտ վերջ տալու համար, անհրաժեշտ էր ամբողջությամբ բնաջնջել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին և քրիստոնիա մյուս ժողովուրդներին։  Ինչպես արդեն նշեցինք, Ա. Աշխարհամարտը ստեղծեց սպասված առիթը։

 

16.9.1915-ին Թալաաթ Փաշան, Թուրքիայի ներքին գործոց նախարարը, հետևյալ գաղտնի հրամանը հեռագրեց Հալեպի կառավարության.

 

«Արդեն հաղորդվել  էր ձեզ որ  կառավարությունը, խորհրդարանի հրամանով որոշել է ամբողջովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Վերջ պետք է տրվի նրանց  գոյության, , առանց խղճահարության և առանց հաշվի առնելու նրանց տարիքն ու  սեռը, որքան էլ ձեռք արնված միջոցառումները լինեն

ոճրային ։» (“Նայիմ Բեյի Հուշերը», Լոնդոն 1920) ”***

 

***

***Նայիմ Բեյը Օսմանյան կառավարության Հալեպի Գաղթականների Գրասենյակում պատասխանատու պաշտոն էր վարում և իր տրամադրության տակ ուներ Թալաաթի գաղտնի հրամանագրերը, որոնք  պատերազմի ավարտին նա հանձնեց հայ մտավորական Արամ Անտոնյանին։ Այդ հրամանագրերի անգլերեն թարգմանությունը «Memots of Naim Bey» խորագրով  լույս տեսավ Լոնդոնում 1920թ.ին, Hodder & Stoughton հրատարակչության կողմից,  Viscount Gladstoneի նախաբանով։

***

 

Ցավալի է որ դաշնակիցները Ա. Աշխարհամարտի ավարտին Թուրքիային  չդատեցին մարդկության դեմ գործած իր ոճիրների համար, ինչպես արվեց  ոճրագործ նացիների պարագային Նյուրեմբերկի միջազգային դատարանում։ Եթե նման քայլ առած լինեին՝ շատ հավանական է որ Հիթլերը 22.8.1939թ.ին, իր հրամանատարների և «Մահվան Ճոկատի»ի ներկայացուցիչների  հետ ունեցած գաղտնի ժողովում  հետևյալ հրամանը (որ շատ նման է 24 տարի առաջ տրված Թալաաթի հրամանագրին) չտար.

 

«Հրամայայել եմ  իմ «Մահվան Ճոկատներին»ին, որպեսզի առանց խղճահարության և գթասիրության, ոչնչացնեն լեհերեն խոսող ցեղին պատկանող տղամարդիկանց, կանանց և երեխաներին։ Միայն այս  միջոցով կրող ենք ձեռք բերել կենսական տարածքը, որի կարիքն ունենք։»

 

Ժողովի մասնակից հրամանատարներից մեկը հարցնում է  Հիթլերին,

 

«Իսկ ի՞նչ պատասխան եք տալու  հետագա սերունդներին»։

 

Հիթլերը անամոթաբար պատասխանում է,

 

«Ո՞վ է յիշում այսօր Հայոց Ցեղասպանությունը»։

 

Երբ նախամտածված մի ոճիր, ինչպիսին Հայոց Ցեղասպանությունն է,  մնում է անպատիժ, պատճառ է դառնում որ   Հիթլերի նման մի ոճրագործ անամոթաբար հայտարարի՝ «ո՞վ է յիշում այսօր Հայոց Ցեղասպանությունը»։

 

Անգլիան, Միացյալ Նահանգները և իրենց  նման պետություններ  «ձևացնում են» որ «ալսայմըրզ» (alsymers ) հիվանդությունից  տառապելու պատճառով  չեն «հիշում» Հայոց Ցեղասպանությունը...։  Սակայն հայերը ո'չ միայն հիշում և դատապարտում են մարդկության դեմ գործված ոճիրը, այլ պահանջում են հազարամյակների պատմություն ունեցող հայրենիքը, որը սրբացած է իրենց նախնիների և 1,500,000  նահատակների արյունով։

 

Ցավալի է որ մի շարք «քաղաքակիրթ» երկիրներ և կազմակերպություններ, տնտեսական և քաղաքական շահերից  ելնելով՝  նախընտրում են  իրենց կապերը ամրացնել և համագործակցել  «մարդկության դեմ ոճիր»  գործած Թուրքիայի  հետ, քան ճանաչել Հայոց Ցեղասպանությունը կամ  պաշտպանել՝ ճշմարտույունը,արդարությունըևմարդու իրավունքները...։  Նման պետությունների համար ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ուրիշ բան չէ, եթե ոչ թևերը կորրած  մի կույր արծիվ,  որի վանդակը  գտնվում  է շքեղ մի  դղեակի մութ սենեակներից մեկում...։

 

 

Ղարաբաղը և Մեծն Բրիտանիան

Հոկեմբերյան Հեղափոխությունը տապալեց Ցարական Կայսրությունը, որի հետևանքով, 1917թ.ին ռուսական բանակը լքեց կովկասյան ճակատը։ 1918 թ.ի մայիսին, Հայաստանը , Վրաստանն ու Ադրբեյջանըանկախություն հռչակեցին։

Անշուտ Ղարաբաղն էլ,  որպես Հայաստանի հողամաս, դարձավ անկախ։

 

1918թ.ի ամրան Թրքական արշավանքները դեպի Կովկաս պատճառ դարձան միջ-ցեղային կռիվների, ստեղծելով քաոսային վիճակ ամբողջ տարածաշրջանում։ Թուրքերի նպատակներից մեկն էր նաև  Ղարաբաղը գրավել և ոչնչացնել նրա հայ բնակչությունը։ Արցախահայության համար ստեղծվել էր «լինել չլինելու» հարց ։ Անհրաժեշտ  էր ամեն գնով պաշտպանել  հայրենիքը թրքական և ազերի-թաթար հարձակումների դեմ։

 

Հպարտությամբ պետք է հաստատել, որ Արցախահայոթյունը  հերոսաբար պաշտպանեց  իր հայրենիքը մինչև Ա. Աշխարհամարտի ավարտը, երբ պարտված Օսմանյան բանակը ստիպված լքեց  տարածաշրջանը։

 

Պատերազմի ավարին, Դաշնակիցների  կարգադրությամբ Անդրկովկասը կառավարելու վարչական  լիազորությունը հանձնվեց Մեծն Բրիտանիային։ 17 Նոյեմբեր 1918թ.ին Բրիտանական բանակի հնդկական զորաբաժինը մտավ Բաքու։ Բանակի  հրամանատարը, Ուիլիամ Մոնթգոմըրի  Թոմսըն,  որը Ադրբեյջանի կառավարույան տեղական մարմիններին ի նպաստ էր աշխատում, հավանություն տվեց, որպեսզի 7 Դեկտեմբեր1918թ.ին կայանա Ադրբեյջանի խորհրդարանի անդրանիկ նիստը...։

 

Հայաստանի և Ադրբեյջանիսահմանները ճշդելու հարցում, Մեծն Բրիտանիան բացայտ կերպով դիրքորոշվեց ի նպաստ մուսավաթական Ադրբեյջանի։  Հակառակ այն իրողության, որ 1918-1919 տարիներին կազմակերպված բազմաթիվ հանրաքվեների ընթացքում, քվեի ավելի քան 90% առավելությամբ Արցախի բնակչությունը որոշեց  Հայաստանի մաս կազմել՝ Հրամանատար Թոմսըն, հետեւելով Լոնդոնից  ստացված հրահանգներին՝ Ղարաբաղը մտցրեց Ադրբեյջանիսահմանի մեջ։

 

Տարածաշրջանի պատմության մասնագետ, անգլիացի պատմաբան Քրիստըֆըր Ուոքըր հետևյալն է գրում այդ մասին.

« Բրիտանիան երկու նպատակ էր հետապնդում (երբեմն իրար հակասող), երկուսն էլ` հակա-բոլշեվիկ. Դանիքինի Սպիտակ Բանակին*** օգնել հյուսիսում, իսկ հարավում` զորացնել և դիկունք կանգնել Անգլիայի բարեկամ  Ադրբեյջանին։ Մի շարք Բրիտանացի սպաներ ծառայած լինելով Հնդկաստանում,  իսլամամետ էին և չեին սիրում  տեղացի քրիստոնիաներին։ Չմոռնանք  նաև որ  Բրիտանական Կայսրությունը, շնորհիվ Ափրիկեում և Ասիայում ունեցած   իր գաղութներին, իսլամական աշխարհում մեծ ուժ ուներ ներկայացնում։ Հրամանատար Թոմսըն երբ Բաքու մտավ 17 Նոյեմբերին, շուտով հուսահատություն պատճառեց հայերիւն, որոնք  մեծ սպասումներ ունեին   զինադարից։ Բրիտանական հրամանատարությունը, որը 30,000 զինվորներից բաղկացած բանակ ուներ Անդրկովկասում , Օսմանեան զորքերի մեկնումից  հետո, հրահանգեց Ղարաբաղի հայության ենթարկվել  Ադրբեյջանին։ Առաջարկը մերժվեց։  (“Armenia and Karabagh” C.J. Walker

***

***1918թ.ի Մարտ-Ապրիլ ամիսներին, Կամավորական Բանակին միացան Քուբանի հակակոմունիստ ղազախները, որոնց չհաջողվեց  Քուբանի մայրաքաղաք Եկատերինոտարը ազատագրել Կարմիր զորքերից։ Սպիտակ բանակի հրամանատարն էր Անթոն Դենիքինը։

***

26 մարտ1919-ին, գնդապետ Դ Ի. Շաթըլուըրթ (Colonel D I Shuttleworth), որը հետագային փոխարինեց Թոմսընը, հետևյալը հայտարարեց Ղարաբաղի հայ պատգամավորներին.

 

«Մենք բավական ուժ ունենք պարտադրելու ձեզ, որպեսզի ենթարկվեք  մեր հրահանգին»։ (“Armenia and Karabagh” C.J. Walker)

 

Ըստ նոյն հեղինակի՝

«Ղարաբաղի այժմյան  խնդրի (1991) պատճառը մեծ մասով 1919 տարվա առաջին կեսին  Անգլիայի որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակն էր թույլ չտալ որ Ղարաբաղը մնայուն կերպով Հայաստանի  մաս կազմէր։։»

 

Հայաստանում Մեծն Բրիտանիայի զինվորական կցորդ, գնդապետ Ֆլաուդըն (Colonel J C Flowden) Օգոստոս 1919-ին, հետևյալ հայտարարությունը արեց.

 

«Ղարաբաղը Ադրբեյջանինհանձնելը, իմ կարծիքով, ամենից դառն հարուածն էր... {Ղարաբաղը}  եղելէ իրենց ցեղի բնօրրանը, իրենց ավանդական վերջին ապաստանարանը և իրենց վերջին թագստոցը, երբ  երկիրը ենթարկվել է հարձակումների։ {Ղարաբաղը}  Հայաստանն է բոլոր անկիւներից դիտված և նրա ուժեղագույն մասը  թե ' ֆիզիկապես և թե' զինվորական և ընկերային իմաստով։»

 

***

1920թ.ին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեյջանը խորհրդային կարգերն

ընդունելով՝  դարձան  սովետական հանրապետություններ։

 

12-06-1921-ին, Սովետական Ադրբեյջանն  ու Սովետական Հայաստանը համատեղ   հռչակագրով Լեռնային Ղարաբաղը Հայստանի մաս հայտարարեցին։

 

1923-ին, Ազգությունների  նոր Կոմիսար Ստալինին պարտականություն տրվեց ճշդելու կովկասյան հանրապետությունների  սահմանները ։ Հայաստանի և Ադրբեյջանի միջև գոյություն ունեցող նախասովետական շրջանի  անհամաձայնությունները  ուսումասիրելուց հետո,Ստալինը՝ անտեսելով 12-06-1921թ.իհռչակագիրը, որոշեց հետևել Մեծն Բրիտանիայի օրինակին և Ղարաբաղը, որպես «ինքնավար մարզ»  մտցնել  Ադրբեյջանի սահմանի մեջ։  Ստալինի որոշումը հիմնած էր այն իրողութեան վրա, ըստ որում, Սովետական Միությունն էլ,  ինչպես Մեծն Բրիտանիան, ուներ մահմետական հոծ բնակչությամբ  երկիրներ...։

 

Անշուշտ, ինչպես Մեծն Բրիտանիայի՝ այնպես էլ Ստալինի որոշումին մեջ կարևոր դեր խաղցին Բաքվի նավթահորերը

 

***

Անդրադառնալով Ղարաբաղի հայության ցուցաբերած դիմադրության, , Քրիստըֆեր Ուոքըր գրում է՝

«Ղարաբաղում Մեծն Բրիտանիայի քաղաքականությունը բացայատ կերպով մուսավաթական Ադրբեյջանիհետ դաշնակցելն էր, ինչ որ համապատասխանում էր Կիլիկիայում Ֆրանսայի Քեմալական Թուրքիայի հանդեպ որդեգրած ժամնակակից քաղաքականութեան։ Երկու դեպքում էլ՝ «դաշնակիցները» օժանդակում եին, որպեսզի հայերը արտաքսվեն տարածշրջանից։ Այս ծրագիրը հաջողություն գտավ Կիլիկիայում, բայց ոչ Ղարաբաղում, ուր հակառակ որևէ արտագին օժանդակության, բնակչությունը դիմադրեց  և ձախողության մատնեց { բնակչությունը արտաքսելու ամեն փորձ»։ (“Armenia and Karabagh” C.J. Walker).

 

*********

 

 

 

 

Ղարաբաղի Հարցը և Թուրքիան

Էրտողանի Թուրքիան կարևոր դեր խաղաց սեպտեմբեր 2020թ.ին Ղարաբաղի դեմ Ադրբեյջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Գաղնիք  չէ որ միշտ էլ Թուքիայի ծրագիրն է  եղել Կովկասում ստեղծելլ քաղաքական անկայուն վիճակ, որը կարևոր է Համաթրքական Կայսրություն հիմնելու նրա երազի իրականացման համար։  Ղարաբաղյան պատերազմում Ադրբեյջանի և Թուրքիայի տարած հաղթանակի հետևանքով՝ ստեղծվել է նպաստավոր պայման, թրքական ազդեցության ծիրը  ընդլայնելու նաև  Կեդրոնական Ասիայում, ինչպես նաև մի շարք պալքանյան և Ռուսաստանի իշխանության ենթակա  երկրներում։

 

Նշենք նաև որ Ադրբեյջանի հետ  Թուրքիայի ղարաբաղյան պատերազմի մասնակցելու  գլխաւոր նպատակն էր Կովկասում  մնայուն զորավոր կորիզ ունենալը...։ Էրտողանի համար կարևոր էր նաև որ Ադրբեյջանը միշտ պարտավորված լիներ ապավինելու Թուրքիայի ռազմական ուժին։

 

Ինչպես նշեցինք, Անգարայի հաջորդ թիրախներից մեկը կարող է լինել Ռուսաստանի իշխանության ենթակա մի երկիր։ Անցյալում Էրտողանիկուսակցության անդամները քանիցս հայտարարել են որ Ղրիմը  պատկանում է  Թուրքիային։ Հիմա նույնը կրկնում է նաև ինք, Էրտողանը ։

 

Ռուսաստանի խորհրդարանի անդամ, Ալեքսանդր Շերինի համաձայն, երբ   Թուրքիայի ապօրինի և կամայական արարքները  մնում են  անպատիժ, Էրտողանը կարծում է թե ինք նախագահն է աշխարհի ամենից հզոր և ամնից անպարտելի պետության, որը կարող է գրավել անցյալում իր կորցրած բոլոր երկիրները և վերականգնել նախկին Օսմանյան հզոր կայսրությունը։ Այդ առաջադրության իրագործման համար, Թուրքիան առաջին հերթին նպատակադրել է  զինվորական ռազմակայան հաստատել Ադրբեյջանում, հետևյալ նպատակներով՝

  1. Հակազդել  Հայաստանում հիմնադրված Ռուսական զինւորական կայանին,
  2. Բացի Ադրբեյջանից՝ռազմական իր ազդեցությունը տարածել նաև Կեդրոնական Ասիայիում։

Եթե Էրտողանի կայսերապաշտական ձգտումները հակակշռի չենթարկվեն, մարդկությունը ականատես կլինի նոր  հակամարտությունների և պատերազների,  որոնք կարող են նույնիսկ պատճառ դառնալ 3-րդ Աշխարհամատի, որը  ողբերգական աննախընթաց  հետևանքներ կունենա մարդկության ամար։

 

Կա նաև պատասխանի կարոտ մի ուրիշ հարց։ Ինչո՞ւ ՆԱԹՕ քաջատեղյակ լինելով  որ իր անդամներից մեկը, Թուրքիան օգտագործում էր կազմակերպության մասնագիտական և ռազմավարական  դյուրությունները Ղարաբաղյան պատերազմում,  «խուլ, համր ու կույր» ձևացրեց իրեն, փոխանակ հաշիվ պահանջելու իր դաշնկցից...։

 

Եզրակացությունը թողնում եմ  ընթերցողին։

 

Ինչ վրաբերվում է Թուրքիայի անբարտավան նախագահին, կարող եմ  առանց վարանումի ասել՝ եթե Հիթլերը  արժանացել է «20-րդ դարի ամենավտանգավոր  մարդը»տիտղոսին, կասկած չկա որ Էրտողանը 21-րդ դարի թեկնածուների մեջ առաջնակարգ  դիրք է գրավում  նույն տիտղոսի համար... ։

 

Հոդվածս ուզեմ եմ ավարտել մեջբերելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավուդողլուի վերջերս մի հավաքույթում արտասանված խոսքերը.

 

«Մարդկության համար մեծագույն վտանգը «Քորոնա» ժահրը չէ, այլ ԷՐԴՈՂԱՆԸ։»

 

Ասատուր Գյուզելյան

Լոնդոն, Նոյեմբեր 2020

 

 

 

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 536 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար