Մեկ օրում հանրապետությունում տեղի է ունեցել 19 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել

02-12-2020 14:50:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ոստիկանությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի
առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 4 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 317 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար