Հայ-Ռուսական համալսարանը ներկայացնում է «ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ, ՄՇԱԿՈՒՄ և ԿԻՐԱՌՈՒՄ» մագիստրոսական ծրագիրը
02-12-2020 18:28:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայ-Ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ համատեղ մշակել են մագիստրոսական ծրագիր՝ «ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ, ՄՇԱԿՈՒՄ և ԿԻՐԱՌՈՒՄ» մասնագիտությամբ:
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման, մշակման, արտադրության և կիրառման պրոցեսի բոլոր փուլերում ներառելու համար։
Մագիստրոսական ծրագիրը
ունի երկու մասնագիտացում
1) Առաջին մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման համար։
2) Երկրորդ մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։
Մանրամասների համար դիմել՝ [email protected], +374 93 602210, 0069, Երևան, Կամարակ փողոց 69/1։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում